Չի բացառվում, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան. Դավիթ Բաբայան |aysor.am|

aysor.am: Չի բացառվում, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան, չեմ կարող հստակ ասել, ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ավելի վաղ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար Բակո Սահակյանը և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող են ներկայանալ դատարան։

«Եթե կգա, կտեսնեք, թաքուն չենք պահելու։ Բայց միգուցե չի գալիս, չգիտեմ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, չեմ կարող ասել», - ասաց մեր զրուցակիցը։

x