Ցուցարարների՝ զինված լինելու որոշ տեսանյութեր գործում չկան. Քոչարյան |civilnet.am|

Մայիսի 16-ի դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այն տեսանյութերը, որոնցում ցուցարարները զենք են կիրառում ու նռնակներ ունեն, ստացել է ԱԱԾ-ից, որի տնօրենն այդ ժամանակ Գորիկ Հակոբյանն էր։

Քոչարյանը պնդեց, որ այդ տեսանյութերը բուն քրեական գործում չկան։ Նրա խոսքով՝ սելեկտիվ ձևով են ընտրում՝ ինչ կցել գործին։

x