Թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար լավ հնարավորություն է խորացնելու հարաբերությունները միջազգային կառույցների հետ. Լեհաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու լավ հնարավորություն է համարում երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:

Այս մասին դեսպանը հայտնեց մայիսի 16-ին:
«Շատ կարևոր է, որ հեղափոխության ընթացքում ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Ես սա ասում եմ որպես մարդ, ով տեսել է 1981-1983թթ. Լեհաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին:

Տեղի ունեցածը շատ լավ հնարավորություն է Հայաստանի կառավարության ու խորհրդարանի համար` խորացնելու հարաբերությունները ոչ միայն Եվրոպական միության, այլև ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների հետ»,- ասաց դեսպանը:

x