Զելենսկին պատրաստվում է ցրել Գերագույն ռադան |tert.am|

tert.am: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր լիազորությունները ստանձնելուց հետո պատրաստվում է ցրել Գերագույն ռադան:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է Զելենսկիի խորհրդական Դմիտրի Ռազումկովը:

«Իհարկե, նա կնախաձեռնի Գերագույն ռադայի ցրում»,-հեռուստատեսությամբ հայտնել է խորհրդականը՝ ընդգծելով, որ այժմ երկրի խորհրդարանում կոալիցիա չկա:

 

x