ԶԼՄ-ների մասով Քոչարյանի պնդումները իրականությանը չեն համապատասխանում. Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է, որ 2008 թվականի մարտի 2-ին իրեն զանգահարել ու տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է:

«2008 թվականի մարտի 2-ին ցերեկը ինձ զանգահարել էին «Արմինկոյից» (մեր այն ժամանակվա պրովայդերից) եւ տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ:

(«Առավոտը» ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարրել): Այնպես որ գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»,- գրել է Արամ Աբրահամյանը։

x