ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որը գտնում է՝ բոլորին պետք է կալանքի տակ պահել. Քոչարյանի պաշտպան |tert.am|

tert.am: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը, այսօր մամուլի ասուլիսին գնահատելով չորս օր ընթացող դատավարությունը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարթ էր, թեև մեղադրական կողմը մեկ անգամ ավել է հանդես եկել պատասխանով:

Արամ Օրբելյանը նշեց, որ ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որ բոլորին պետք է կալանքի տակ պահել: «Այս մոտեցումը, ցավոք, չի փոփոխվում: Դատախազության մոտ իրավական պետության ընկալումը դեռևս չկա»,-ասաց նա:

Վերջինս ասաց՝ մանիպուլյատիվ մոտեցում կա դատախազության կողմից: «Պաշտպանական կողմն ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և մոտեցման փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Պարոն Քոչարյանը երբեք չի ժխտել և գրքում էլ գրել է՝ «մարտի մեկի» օպերացիայի մասին իմացել է, բայց իմացել է որպես տեղազննում»,-ասաց նա:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարևորեց նիստերի դռնբաց լինելը: Նա նշեց, որ մեղադրական եզրակացությունը մոտ հազար էջ է, բայց, ընդհանուր առմամբ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ

x