«Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրախորհրդից». Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը, չնայած տարածվող լուրերին, չի ձգտում դուրս գալ Եվրախորհրդի կազմից և չի հրաժարվում իր ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ֆինանսական, գրում է РИА Новости-ն:

Արտգործնախարարն այս մասին ասել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի 129-րդ նախարարական նիստի ժամանակ:

«Մենք գնահատում ենք այն դրական ներդրումը, որն ունի Եվրախորհուրդը ռուսական ազգային իրավունքի զարգացման, դատակար համակարգի բարեփոխումների, պատիժների իրականացման մարմինների համակարգի և մի շարք այլ մարդասիրական հարցերին լուծում տալու գործում»,- ասել է Լավորովը:

x