2018-ի հուլիսից $31 մլն-ի և 432 աշխատատեղով ներդրումային 7 ծրագիր է ավարտվել |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը հայտնել է, որ 2015 թվականից առ այօսր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 106 ընկերություն:

Դրանց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ $1.1 մլրդ, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է $554 մլն: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչև օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ:

41 ծրագիր՝ $481 մլն ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղով, հաստատվել է 2018 թվականի երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ $31 մլն-ի ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

2009 թվականից թվականից գործող ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ:

Ըստ կարգով նախատեսված 2018 թվականի տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

x