Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Զելենսկու երդմնակալության արարողությանը․ «РИА Новости» |24news.am|

24news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Ուկրաինայի նոր նախագահի երդդմնակալության արարողությանը, թե՞՝ ոչ։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը։

«Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը», - ասել է Փաշինյանը ռուս լրագրողներին։
ԿԸՀ-ն ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես հաղթող է ճանաչել։ Երկրորդ փուլում նրա օգտին է քվեարկել ընտրողների 73,22 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյի օգտին՝ 24,45 տոկոսը։

Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին։

x