Տավուշի մարզի Նավուր գյուղում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան |aysor.am|

aysor.am: Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան, այսօրվա լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշեց, որ գործարանը հնարավորություն կտա շրջակայքի գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց արտադրական հնարավորությունները:

«Առաջիկա 1 ամսվա մեջ գործարկվելու է մսի վերամշակման՝ խոզապուխտի գործարան: Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն։ Այն լինելու է մթերման կետ»,- ասաց մարզպետը։

Նա նկատեց, որ գործարանը հնարավորություն կտա մեծացնել շրջակա համայնքների գյուղացիական տնտեսությունների՝ խոզաբուծության արտադրական հնարավորությունները։

x