ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչ․ Արմեն Փամբուխչյան

Աղբյուր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետևյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:

Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է»։

x