Դատարանը մերժեց «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը |tert.am|

tert.am: Դատարանը դռնփակ դատական նիստում քննեց և մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։

Նշենք,որ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ,որը մերժվեց։

Վարդգես Գասպարին հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

x