Ավստրիայի կանցլերը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել |news.am|

news.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել ցրել իր կոալիցիան երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, ում մեղադրում են ռուսաստանի հարուստ կնոջ հետ հանցավոր համաձայնության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Հայնց Քրիստիան Շտրախեն ենթադրաբար ռուսաստանցի հարուստ կնոջը պետական պատվերներում մասնաբաժին է խոստացել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ֆինանսական օգնության փոխարեն:

«Բավական է, դա բավական է»,- ասել է Կուրցը՝ թվարկելով Ազատության կոալիցիոն կուսակցության հետ կապված սկանդալները:

Նա հավելել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին կառաջարկի որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ հայտարարել:

x