Լրատվամիջոցները Բորիս Ջոնսոնին Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ են անվանել |news.am|

news.am։ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Այս տվյալները ներկայացված են The Times-ի հարցման մեջ, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության անդամների շրջանում, հաղորդում է Life-ը:

Ջոնսոնի օգտին արտահայտվել է հարցվածների 39 տոկոսը: Նրան հաջորդել է Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, երրորդ տեղը կիսել են շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:

 

 

x