Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Ալեն Սիմոնյանը Քոչարյանի դատավարության մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության և թե՛ ձեր ուժի վրա:

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից»:

Քիչ անց Ալեն Սիմոնյանը մեկ այլ գրառմամբ նշել է նաև, որ շուտով հայտնի կդառնա Ռոբերտ Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստի օրը։

x