Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ, ԱԺ-ն՝ օրենքներ գրող. Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը քննադատել է գործող կառավարությանը և հայտարարել, որ փոփոխությունների համար ժողովրդին գործիք են փորձում դարձնել։

«Այո, շատ դժգոհ եմ դատական համակարգից, բայց նաև հիացած չեմ նոր կառավարության ու Աժ աշխատանքից, որը չունի հեղափոխական բնույթ ու չի կարողանում հեղափոխական լուծումներ գտնել։ Ուստի ժողովուրդը նորից դառնում է միակ գործիքը՝ փոխություններ իրականացնելու։

Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ, Աժ-ն՝ օրենքներ գրող և ընդունող ու հեղափոխական գաղափարներին համահունչ գործող։ Եթե չի հաջողվել դա անել՝ 70%-ից ավելի լեգիտիմության պայմաններում, փնտրեք խնդիրը ձեր մեջ, հարգելի ղեկավարներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանը։

x