Ոստիկանությունը այս պահի դրությամբ 3 ահազանգ է ստացել դատարաններից

ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ 3 ահազանգ է ստացել դատարաններից։

Այս մասին ասացին ոստիկանության լրատվականից։ Ահազանգերից մեկը վերաբերում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակին վնասելու, մյուս երկու ահազանգերը վերաբերվում են դատարան մուտք գործելուն խորընդոտելուն։

Ոստիկանությունից ասացին, որ ապակի վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում, մյուս երկու ահազանգերի ստուգվում են։

Մեր տեղեկություններով՝ երկու ահազանգերի մեկը ստացվել է Սահմանադրական դատարանից, մյուսը՝ Շենգավիթի նստավայրից։

x