Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել

2019թ. մայիսի 17-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների աճողական կատարողականը կազմել է 93 %: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 200 մլն դրամով՝ 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

x