Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. որոշումը կբողոքարկվի |armtimes.com|

armtimes.com։ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգրոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս ասաց նաեւ, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայացնումս բողոքն է պատրաստվում:

x