«Իմ քայլը» վեթինգի մասին նախագիծ կմշակի, ԱԺ-ում կստեղծվեն 2 քննիչ հանձնաժողովներ. Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Որոշում է կայացվել, և առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի՝ ջրօգտագործման հետ կապված և 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Այս մասին ԱԺ-ում ավելի քան 3 ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նաև նշեց, որ որոշում է կայցվել վեթինգի մասին նախագիծ մշակել հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք, նախկինում մեկնարկը տրված էր»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին, թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կզբաղվի: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:

x