«Պողոս Պողոսյան, հոկտեմբերի 27, մարտի 1, Ռոբիկ՝ մարդասպան»․ Վարդգես Գասպարին գնացել է Ռոբերտ Քոչարյանի տան մոտ |epress.am|

epress.am: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր գնացել էր Ռոբերտ Քոչարյանի` Ծովակալ Իսակովի պողոտա 23/7 հասցեում գտնվող առանձնատան մոտ։ Դարպասների դիմաց Գասպարին պարզեց «Պողոս Պողոսյան, հոկտեմբերի 27, մարտի 1» գրառմամբ պաստառը, վանկարկեց «Ռոբիկ՝ մարդասպան, Ռոբիկ՝ սրիկա», փակցրեց պաստառը դարպասներին և հեռացավ։

Գասպարիի գալուց առաջ ողջ տարածքը՝ Իսակովի պողոտայից թեքվող ճանապարհից սկսած, վերահսկվում էր թիկնազորի կողմից։ Լրագրողներին հարցուփորձ անելուց և նախատեսվող ակցիայի մասին իմանալուց հետո անվտանգության աշխատակիցները, որոնք մինչ այդ շրջում էին տարածքով, նաև՝ դարպասների մոտ կանգնած թիկնապահները տարածքից հեռացան։ Գասպարիի ակցիայի ժամանակ դարպասների մոտ ոչ ոք չկար։

 

x