Զելենսկին մտադիր է Ռուսաստանի հետ երկխոսելու հարցը որոշել ժողովրդական հանրաքվեով |tert.am|

tert.am: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է հանրաքվեի միջոցով լուծել Ռուսաստանի հետ բանակցելու ձևաչափի հարցը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք դիտարկում են այդ հարցը ժողովրդական հանրաքվեով լուծելու տարբերակը, որպեսզի ոչ միայն պատգամավորները և նախագահը որոշեն, այլև Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է նա «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

Բոգդանի խոսքով՝ հանրաքվեի կդրվեն Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնությամբ Դոնբասում հակամարտությունը կարգավորելու հարցը: Այդ նպատակով Զելենսկիի թիմն ակնկալում է հանրաքվեի մասին օրենք ընդունել:

x