Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ |aysor.am|

aysor.am: Օտարերկրյա ղեկավարները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը։ Այա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բայդենը հայտարարել է, որ առաջադրվում է նախագահի թեկնածուի պաշտոնում՝ նշելով, որ գնում է այդ քայլին, քանի որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են նրան և խնդրել են անել դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի կարծիքով, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում լինի Բայդենն, ապա մյուս երկրները կփորձեն օգուտ քաղել դրանից։

«Նրանք Բայդենին են ցանկանում, որպեսզի Չինաստանը կարողանա շարունակել տարեկան 500 մլրդ դոլար և ավելին աշխատել՝ թալանելով ԱՄՆ-ին», - հայտարարել է Թրամփը։

Նշենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին:

x