Մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում. Հայկ Մարության |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանը խիստ հսկողություն է իրականացնում անհատույց տրամադրված բոլոր տարածքների նկատմամբ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եվ բոլոր այն տարածքները, որոնք անգամ վաճառվել են, բայց պայմանով, որ այս-այս ժամանակահատվածում այսպիսի բան պետք է տեղի ունենա, նաև այդ ժամանակահատվածներին շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Նաև այն տնտեսվարողներ սուբյեկտներին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք խիստ արձագանքում ենք, ընդհուպ հետ վերցնելը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի խոսքով՝ բոլորն այս խաղի կանոններն ընդունել են, հասկացել են, որ շատ արագ ու կտրուկ են լինելու Երևանի քաղաքապետարանի քայլերը:
«Եվ դուք էլ գիտեք մի քանի դեպքեր, երբ մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում»,- ասաց Մարությանը:

x