Ահաբեկիչները Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ուղղությամբ 17 հրթիռ են արձակել |tert.am|

tert.am: «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները մայիսի 22-ին 17 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքում գտնվող «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ ռուսական կողմին հաջողվել է որսալ հրթիռներ:

Դրանց մի մասն էլ կես ճանապարհին ընկել է՝ չհասնելով վերջնական թիրախին:

Ընդհանուր առմամբ, ավիաբազայի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ինը հրթիռ:

 

x