Արցախում չբնակվող Արկադի Ղուկասյանի գրասենյակի համար 2017-ի բյուջեից տրամադրվել է 54 միլիոն դրամ |aniarc.am|

2018 թ. մայիսի 16-ին կայացած Արցախի 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումից հետո Արցախի ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող մի շարք հարցեր:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել, որ 2017 թվականին պետական բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդից պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակի համար գույք ձեռք բերելու նպատակով 53.760.000 հազար ՀՀ դրամ է տրամադրվել:

«Մեր բյուջեի հաշվին այս շքեղությունը տարակուսանք է պատճառում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պաշտոնաթող նախագահը չի բնակվում Ղարաբաղում»,- ձեւակերպել է պատգամավորը:

Աղբյուրը՝ ԱՊԱՌԱԺ, Ստեփանակերտ

x