Թատերականի նորընտիր ռեկտորի դեմ բողոքող ուսանողներն Արայիկ Հարությունյանին ներկայացրել են խնդիրները. կկայանա ընդլայնված կազմով հանդիպում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»։

x