Գյուղատնտեսական տեխնիկա սահմանամերձ գյուղերին

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ և Ծաղկավան համայնքների սիրելի բնակիչներ , ինչպես Ակնաղբյուր և Խաշթառակ համայնքներում կարողացանք կյանքի կոչել ՄԱԿ-ի ծրագրերը, այնպես էլ` ձեր մոտ:

Տեղեկացնում եմ, որ ձեռք է բերվելու կոմբայն, որը, հուսամ կթեթևացնի ձեր աշխատանքը և առիթ կլինի չմշակվող գյուղատնտեսական հողերի մշակման համար։ Այս ծրագիրը իրականություն դարձավ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը իր վրա վերցրեց ծախսերի 80%-ը, ինչպես նաև իմ կողմից ծրագրում ներգրավված մեր հայ ներդրողների, ովքեր իրենց վրա վերցրեցին ծախսերի 20%-ը, որի հնարավորությունը համայնքը չուներ։

Հույս ունեմ և անում եմ ամեն ինչ, որ նման ծրագրերը շարունակական լինեն Տավուշի մարզում, իսկ ներդրողների ներգրավվածությունը ավելի ու ավելի մեծանա մարզի զարգացման գործում:

Շնորհակալություն բոլորին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»:

x