ՊՎԾ պաշտոնակատարի պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ. Վալերիյ Օսիպյան |aysor.am|

aysor.am։ Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական է որակում:

«Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում, դեռևս չավարտած քննությունը, փորձում են ենթադրյալ մեղադրանքներով ներկայացնել անձանց», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը:

ՊՎԾ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաև նշել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք:

Օսիպյանը պնդեց՝ ոստիկանությունը գործում է թափանցիկ:

x