Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ երկխոսությունից |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու հավանականությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Ոչ»,- Կիևում կայացած համաժողովում պատասխանել է Զելենսկին Հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին, թե արդյոք բանակցություններ են լինելու Ռուսաստանի հետ, թե ոչ:

Նշվում է, որ դրանից հետո ելույթի ընթացքում Ուկրաինայի նոր նախագահը Ռուսաստանը մի քանի անգամ անվանել է «ագրեսոր»:

x