Թատերականի ռեկտորի հրաժարականի կարիք չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան |news.am|

news.am։ Ռեկտորի հրաժարականի կարիք ես չեմ տեսնում, այն խնդիրները, որոնք բարձրացրել են ուսանողները, օբեյկտիվ են եւ սուբյեկտիվ, եւ եթե բոլորը դնենք սեղանին կտեսնենք՝ հուզմունքներ կան:

Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանի դեմ բողոքի ակցիային: Բուհի ուսանողները պահանջում էին ռեկտորի հրաժարականը, եւ դրանից հետո ուսանողները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ.

«Ես իրենց էլ ուղիղ ասել եմ, մենք տեսել ենք բուհի մի խումբ ուսանողների ուղղորդում: Դա շատ հստակ է մեզ համար եղել, քանի որ մենք այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք: Սակայն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, մենք դրա վրա կանգ չենք առել, քանի որ դա մեզ համար շատ անկարեւոր է:

Այդպիսի դրսեւորումները մենք պետք է արհամարհենք, որովհետեւ սրանք արվում են այն խմբերի կողմից, որոնք արդեն 1 տարուց ավել է մերժված են»,- ասաց նախարարը եւ պատմեց, որ ինքն ուսանողներին ասել է՝ դռները փակելը անցանկալի դրսեւորումներ են.

«Ես իրենց հետ հանդիպմանն ասացի՝ եթե բուհի ներսում խնդիրներ կան, կարող են ավելի շուտ գալ նախարարություն, եւ չհասցնել այդ միջոցառմանը»,- ասաց Հարությունյանը:

 

x