Ռուսաստանցիների վստահությունը Պուտինի հանդեպ հասել է ռեկորդային ցածր մակարդակի |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը հրապարակել է քաղաքական գործիչների վստահության վերաբերյալ անցկացրած հարցումների տվյալները, հայտնում է rbc.ru-ն:

Ըստ այդ տվյալների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը երբևէ ամենացածր կետում է՝ 31.7%: Տեղեկացնենք, որ այս հարցումներն անցկացվում են սկսած 2006 թվականի հունվարից:

Այդուհանդերձ, Պուտինը շարունակում է ամենաբարձր վստահություն վայելող գործիչը մնալ Ռուսաստանում: Երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է 14.8%-ով, երրորդում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 13%-ով:

x