Մանկապարտեզ՝ հանրակացարանի շենքում |hetq.am|

hetq.am: Խարխլված բազմաբնակարան շենքի առաջին հարկի մի անկյունում է տեղակայված Արարատի մարզի Դարբնիկ համայնքի մանկապարտեզը: Շենքը նախկինում եղել է գյուղատնտեսական քոլեջի հանրակացարանը: Այժմ այն բնակեցված է նախկին փախստականներով: 

Մանկապարտեզի տնօրեն Աննա Գզիրյանը պատմեց, որ մանկապարտեզը հարմարեցված է, առանձին շենք չունեն: Մանկապարտեզը տեղակայված է հանրակացարանի առաջին հարկի 9 սենյակներում: Չունի դահլիճ: Միջոցառումներն անցկացվում են փոքր խաղասենյակում: Իրենց զբաղեցրած տարածքը 2010թ. վերանորոգվել է«Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության կողմից:

Մանկապարտեզում գործում է մեկ խումբ՝ 30 երեխա: 30 երեխայից ավել տեղ չունեն: Կանոնադրությամբ մանկապարտեզը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար, սակայն, տարի է լինում, այդ տարիքային խմբի երեխաները քիչ են լինում, վերցնում են նաև 3.5 տարեկաններին:

Ունեն մեկ ննջասենյակ, մեկ խաղասենյակ, մեկ ճաշասենյակ: Թեև տարբեր տարիքային խմբի երեխաներ են հաճախում մանկապարտեզ, սակայն բոլորի հետ տարվում է նույն աշխատանքը, քնում են նույն սենյակում: Շենքային պայմանները բավարար չեն տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար:

«Քանի որ ընդհանուր շենքը պատկանում է պետգույքի կառավարման կոմիտեին, մինչև հիմա ոչ շենքի բնակիչները, ոչ էլ մանկապարտեզը զբաղեցրած տարածքի սեփականության վկայական չունենք: Փաստաթղթերը հանձնել ենք նախորդ տարի՝ մինչև իշխանափոխությունը, սակայն մինչև հիմա պատասխան չունենք»,-ասում է Աննա Գզիրյանը:

Ավելին՝ hetq.am-ում։

x