Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: 

«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացնելու մեր հարաբերությունները: Որպես երկու հին քաղաքակրթություններ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,- ասել է ԱԳ նախարար Մնացականյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վան Իի Երեւան կատարած այցի շրջանակներում կստորագրվի երկու միջազգային եւ մեկ ոչ միջազգային համաձայնագիր:

x