Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին ազատ վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ 


«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը

«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:

 

x