Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով․ Կարեն Վարդանյան |news.am|

news.am։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման 6-ամյա ծրագիր՝ 3.2 միլիարդ դրամի ներդրմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց Միության նախագահ Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, այս ծրագրի կյանքի կոչված դեմքում հարկերով ստանում ենք 7,5 մլրդ դրամ 6 տարվա մեջ:

«Պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն Սյունիքում՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ: Ունենում ենք հայթեքում 1500 աշխատուժ, այլ ոլորտներում՝ 3 հազար աշխատուժ: Բանակին ապահովում ենք 6 տարվա մեջ 1000 անօդաչուի օպերատոր»,-ասաց Կարեն վարդանյանը՝ հավելելով, որ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն բոլոր դպրոցներում:

Նա ընդգծեց, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 2,2 մլրդ դրամ, որից կհավաքգրվի 5,5 մլրդ դրամի հարկ:

x