Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի՝ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն |armenpress.am|

armenpress.am։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը մայիսի 27-ին ժողով է հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու դեմ իր բողոքն արտահայտելու համար:

Թատրոնի աշխատանքային կոլեկտիվի անդամները նշում են, որ թատրոնի ֆինանսավորումը հյուրախաղերի մասով կրճատվել է Նազենի Ղարիբյանի ակտիվ մասնակցությամբ:

Նրանք նշում են, որ կարելի էր կոլեկտիվի հետ խորհրդակցել կառավարման խորհրդի նախագահ ընտրելուց: Օպերային թատրոնի աշխատակիցները Նազենի Ղարիբյանին համարում են մարդ, ով ճանաչում է թատրոնը միայն բողոքներով:

Կոլեկտիվի անդամներն առաջարկում են նոր ընտրություն կազմակերպել:

x