Եթե պահի տակ ոստիկանը բռնություն է գործադրել, այնպես չէ, որ պետք է տարիներ անցնի եւ վեթինգի ենթարկվեն. Օսիպյան |news.am|

news.am: Խնդիր չկա, թող իրականացնեն վեթինգ, մենք միշտ պատրաստ ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառանոլվ հարցին, թե արդյոք ոստիկանությունը պատրա՞ստ է վեթինգի ենթարկվել:

Դիտարկմանը, որ բազմաթիվ տեսանյութեր կան, որ ոստիկանները տարիներ շարունակ բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, անգամ մի քաղաքացու ոտքն են փորձել կոտրել, Օսիպյանն արձագանքեց. «Համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել:

Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ տարիներ անցնի եւ ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն եւ չկա մի դեպք, որ ծառայողական քննություն չլինի եւ կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի»:

Նա հավելեց, որ քաղաքացու ոտքը կոտրել փորձող ոստիկանի գործն այս պահին ՀՔԾ վարույթում է:

x