Թուրքերը ռազմական գործողություն են իրականացնում Իրաքի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am։ Թուրքիայի բանակն Իրաքի հյուսիսում ցամաքային և օդային հակաահաբեկչական գործողություն է իրականացնում:

Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, «բանակը ճշգրիտ հարվածներ է հասցնում շրջանում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության մարտական ջոկատների դիրքերին»:

Թուրքիայի խորհրդարանը վերջին 8 տարիների ընթացքում զինված ուժերին պարբերաբար թույլատրում է նմանօրինակ գործողություններ անցկացնել, քանի որ, ըստ Անկարայի, Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կառույց է, որի գործունեությունը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

x