Ալիեւը մեր վրա թքած ունի. Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները փողոց են փակել Բաքվում |armtimes.com|

armtimes.com: Բաքվում Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները մայիսի 27-ին ի նշան բողոքի արգելափակել են կենտրոնական փողոցներից մեկը՝ պահանջելով բնակարաններ Ադրբեջանի կառավարության կողմից:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը: «Մենք ուզում ենք, որ կառավարությունը մեզ ապահովի բնակարաններով, սակայն Ալիեւը մեր վրա թքած ունի», - հայտարարել էր բողոքի ակցիային մասնակիցներից մեկը:

Նշվում է, որ ակցիան տևել է մոտ 10 րոպե, իսկ հետո տեղի ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել են մասնակիցներին:

x