Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը |tert.am|

tert.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը:

Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, այս մասին ասվում է Զելենսկիի պաշտոնական կայքում:

Օրերս Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից:

Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:

x