Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների թեկնածուներ է առաջադրել. ովքեր են նրանք |factor.am|

factor.am: Վաղը մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Թեկնածուներին առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏՄՊՊՀ-ի առաջադրված թեկնածուներն են. Վահե Չիբուխչյան՝ ՀՀ տնտեսական զարգացաման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ, Հայկ Կարապետյան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար, Արեն Դանիելյան՝ «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ, Դավիթ Հովհաննիսյան՝ ՀՀ ՏՄՊՊՀ անդամ, Տիգրան Մարկոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն:

Հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածուներն են. Մեսրոպ Մեսրոպյան՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար, Սեդա Շահինյան՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ, Կամո Սարգսյան՝ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար, Սերգեյ Աղինյան՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ:

x