Սաակաշվիլիին հրաժարվել են ներառել Զելենսկիի թիմում |tert.am|

tert.am։ Ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ամռանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կարող ներառվել իրենց կուսակցական ցուցակում:

Ինչպես նշում է 112.ua կայքը, Սաակաշվիլին չի կարող ընդգրկվել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում, քանի որ նա տևական ժամանակ չի բնակվել Ուկրաինայի տարածքում:

Ռազումկովը մանրամասնել է, որ վրացի քաղաքական գործիչն առհասարակ չի կարող ներառվել որևէ կուսակցության ցուցակում, քանի որ ըստ օրենսդրության՝ պետք է առնվազն հինգ տարի ապրած լիներ երկրի տարածքում:

Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:

x