Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի․ Ուղիղ |news.am|

news.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 30-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին,

- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,

- Ներդրումային ծրագրին հավանություն տալու, Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

- Հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՎԱԼԱՆԺ», «ԳՐԱՆՏ» եւ «Մոեֆֆ գրուպ» ընկերություններին արտոնություններ տալու մասին եւ այլ հարցեր:

x