Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը զինվորականների աշխատավարձերը բարձրացնում է 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինը կբարձրանան 18 տոկոսով:

x