Արամ Սիմոնյանը վաղուց պետք է հեռանար, իսկ հրաժարականի հետաձգումը համալսարանի զարգացումը հետ էր գցում. ԿԳ նախարար |news.am|

news.am։ ԵՊՀ ռեկտորի որեւէ թեկնածուի առնչությամբ հանրային մեկնաբանություն չեմ անում, որ չդիտարկվի որպես ուղղորդում։ Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հարցին, թե իսկապես աջակցում է Գեղամ Գեւորգյանին ռեկտորի պաշտոնում։

«Այսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ կառաջադրվեն թեկնածուներ, եւ առհասարակ տեսել եք, որ ես խորհրդի նիստերի եւ ռեկտորի թեկնածուների մասին մեկնաբանություն չեմ անում»,–նշեց նա։

Հարցին՝ թեկնածուների շուրջ այնուամենայնիվ քննարկումներին մասնակցել է, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես որպես ԿԳ նախարար, իհարկե, մասնակցում եմ, բայց հանրային չեմ մեկնաբանում որեւէ թեկնածություն, որ չդիտարկվի որպես ուղղորդում»։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին հարցին նա պատասխանեց. «Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ, մեկնաբանությունները տվել եմ, որ հիմնական միջոցառումները պիտի լինեին աշնանը, ընդ որում՝ ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել եւ համաձայնեցրել, թե պետությունն էլ ինչ մասնակցություն պետք է ունենա»։

ԿԳ նախարարեւը վստահ է՝ Արամ Սիմոնյանը վացուց պետք է հեռանար. «Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար եւ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալասարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»։

x