Բակո Սահակյանն ընդունել է Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության Նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել է երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների միջեւ կապերի հետեւողական ընդլայնման ու խորացման եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

x