Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցնկացնեն |ermenihaber.am|

ermenihaber.am։ Նախիջևանում հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանահատվածում մեկնարկելու է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշպանության նախարարության պաշտոնական կայքը։

Զորավարժության անվանումն է «Անխզելի եղբայրություն - 2019»։

Զորավարժությունից առաջ երկու երկրների զինվորները Թուրքիայի Իգդիրի շրջանում կազմակերպել են դրոշների փոխանակման արարողություն։ Դեպքի վայրից արված լուսանկարներում նկատվում է նաև Արարատ լեռը։

Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում կայանալիք զորավարժության մասին։

x