Զելենսկին անհրաժեշտ Է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ «վերադարձվեն բռնազավթված ուկրաինական բոլոր տարածքները»:

«Շնորհակալություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանն աջակցելու համար եւ հուսով եմ, որ այն կշարունակվի, քանի դեռ ուկրաինական տարածքներն ամբողջությամբ չեն վերադարձվել»,-ասել Է Զելենսկին Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Մարգոտ Վալստրեմի եւ Յացեկ Չապուտովիչի հետ մայիսի 31-ին Կիեւում կայացած հանդիպմանը:

Պետության ղեկավարը շնորհակալություն Է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում եւ ուկրաինացի գերիների ազատման հարցում Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը նաեւ ասել Է, որ կոռուպցիայի, աղքատության եւ տնտեսական լճացման դեմ պայքարը «երկրորդ ճակատն Է Ուկրաինայի համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

x