Թուրքիայում տնտեսական խորը ճգնաժամ է. Փայլան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ:

Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը նվազել 4.7%-ով:
«Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը ճգնաժամի մեջ ենք, որ աղքատներն էլ ավելի չքավոր են դարձել»,-մեկնաբանել է պատգամավորը:

x